Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Հարցումների արխիվ


  

N Սկիզբ Վերջ Մասնակիցների քանակը Հարց  
1 10/2/2021 12/2/2021 9 Մեր համայնքի հարգելի' բնակիչներ, Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, եթե կողմ եք ստորև նշված ծրագրի իրականացմանը խնդրում ենք հավանության արժանացնել (լայքել) <<Սոցիալական ներդրում և տեղական զարգացում>> ծրագրին մասնակցության շրջանակներում Ակունք համայնքը ձեռք է բերել գյուղատնտեսական և կոմունալ տեխնիկաներ: Նույն ծրագրի շրջանակներում համայնքը ներկայացրել է ծրագիր՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով:Ծրագրով նախատեսվում է կառուցել 400 քմ մակերեսով ավտոկայանատեղի: Ավտոկայանատեղին կունենա 6 բացօթյա կայանատեղի, 1 հատ փակ բոքս, 1 հատ պահեստ, համայնքին պատկանող տեխնիկաների սպասարկման համար անհրաժեշտ շինություն, ադմինիստրատիվ սենյակ և սանհանգույց: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ամբողջությամբ ցանկապատել, հարթեցնել, խճապատել և լուսավորել կայանատեղիի տարածքը, ինչպես նաև ծածկարան մոտեցնող 500գմ գրունտային, խճապատ ճանապարհ: Ծրագիրը մանրամասնորեն քննարկվել և ուսումննասիրվել է ՀՀայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փորձագետների կողմից և ենթարկվել է նախնական փորձաքննության: Ներկայացված ծրագիրը համապատասխանում է ՀՏԶՀ պահանջներին, ինչպես նաև ներկայացվել է ծրագրին առնչվող համապատասխան փաստաթղթերը։Ձեզ ենք ներկայացնում փորձաքննության արդյունքները և ևս մեկ անգամ խնդրում ենք եղեք ակտիվ:  
2 23/6/2020 30/6/2020 2 Մեր համայնքի հարգելի՛ բնակիչներ, համայնքային տեխնիկայի ձեռք բերման համար առցանց քվեարկություններին ևս մեկ անգամ ձեր ակտիվ մասնակցության կարիքն ունենք: Քանի որ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության պատճառով արտակարգ դրություն է հայտարարված և «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» մասնագետների մասնակցությամբ լայնամասշտաբ ժողովներ և հարցումներ չեն կարող կազմակերպվել, ապա ստիպված ենք առցանց քվեարկություն անցկացնել: Խնդրում ենք մեկնաբանություններում «+» դնել, եթե կողմ եք ծրագրի վերջնական իրագործմանը, և «-»՝ եթե դեմ եք: Այսպես մենք կարող ենք գնահատել ձեր հետաքրքրվածությունը ծրագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ըստ ծրագրի նախատեսվում է ձեռք բերել. 1. Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ հիդրավլիկ մուրճով և փոքր շերեփով, 2. Բեռնատար ինքնաթափ, 3. Ձյուն մաքրող ռոտոր, 4. Ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության մեքենա, 5. Պլաստիկի զոդիչ, 6. Էլեկտրագեներատոր, 7. Տրակտոր, 8. Սրսկիչ, 9. Կարտոֆիլահանիչ, 10. Կարտոֆիլատնկիչ, 11. Կարտոֆիլի կուլտիվատոր, 12. Ֆրեզ, 13. Խոտհավաք, 14. Պարարտանյութի ցրիչ 15. Կուլտիվատոր ունիվերսալ, 16. Խոտհնձիչ, 17. Կցասայլ: Ծրագիրը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, համայնքի բյուջեյի եկամուտների ավելացմանը, համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Նշենք, որ այս քվեարկությունը վերջնական փորձաքննության եզրակացության արդյունքների հաստատման վերաբերյալ է, որից հետո կսկսվի տեխնիկայի ձեռք բերման պրոցեսը:  
3 1/6/2020 30/6/2021 26 Մեր համայնքի հարգելի՛ բնակիչներ, ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, խնդրում ենք մեկնաբանություններում քվեարկություն կատարել և «+» դնել /դեղին/, եթե կողմ եք ստորև նշված ծրագրի իրականացմանը, իսկ եթե դեմ եք՝ «-» /կարմիր/ դրեք... Դեռևս 2018 թվականին Ակունքի համայնքապետարանը հայտ էր ներկայացրել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին» մասնակցության համար: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել. -բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ հիդրավլիկ մուրճով և փոքր շերեփով, -բեռնատար ինքնաթափ, -ձյուն մաքրող ռոտոր, -ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության մեքենա, -պլաստիկ զոդիչ, -էլեկտրագեներատոր, -տրակտոր, -սրսկիչ, -կարտոֆիլահանիչ, -կարտոֆիլատնկիչ, -կարտոֆիլի կուլտիվատոր, -ֆրեզ, խոտհավաք, -պարարտանյութի ցրիչ, -կուլտիվատոր ունիվերսալ, -խոտհնձիչ, -կցասայլ 3-5 տոննա բեռի համար: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև համայնքի բյուջեի համալրմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ակունք խոշորացված համայնքի հիմնական խնդիրներն են համարվում. 1. Միջբնակավայրային ճանապարհների սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունը, 2. Համայնքի բարձրադիր գոտիներում գտնվող բնակավայրերում ձմռանը ճանապարհների դժվարանցանելիությունը, 3. Գյուղատնտեսական տեխնիկայի սղության հետևանքով գյուղատնտեսական աշխատանքների թերի և ոչ նպատակային իրականացումը (տեխնիկայի առկայության պայմաններում համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կօգտագործվեն նպատակային): Ծրագրից սպասվող անմիջական արդյունքները. 1. Կոմունալ տեխնիկայի ձեռք բերման իրականացման արդյունքում համայնքի 8 բնակավայրերում ճանապարհները մշտապես կսպասարկվեն և կբարելավվեն, կմաքրվեն առուները, ոռոգման ջրատարները:Այս ծրագրի շահառուները համարվում են համայնքի ողջ բնակչությունը, սպառողական կոոպերատիվը, համայնքապետարանը, դպրոցները: 2. Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման արդյունքում կավելանա համայնքում գոյություն ունեցող 23հա կարտոֆիլի մշակության հողատարածքները՝ հասնելով 80հա-ի և կմշակվի էկոլոգիապես մաքուր գյուղմթերք, համայնքում գտնվող 80 հա սեփական մշակվող և ցանվող վարելահողերը կկարողանան ժամանակին մշակել նոր և որակյալ տեխնիկայով: 3. Ծրագրի իրականացումից հետո համայնքը ինքնուրույն կկարողանա հոգալ ճանապարհների բարեկարգման խնդիրները՝ միառժամանակ կրճատելով նաև վերոհիշյալի հետ կապված բյուջետային ծախսերը: Բացի այդ համայնքը կկարողանա նաև իր համար ապահովել լրացուցիչ բյուջետային եկամուտ`ազատ ժամանակ լրացուցիչ ծառայություններ մատուցելով (վարձակալության տրամադրելով մեքենաները): Ինչպես նաև ծրագրի սպասվող արդյունք է հանդիսանում տեխնիկաների վարձակալության տրամադրման արդյունքում համայնքային բյուջեի համալրումը մոտ 20 114 800 ՀՀ դրամ համախառն եկամտով և նոր ստեղծվելիք 6 աշխատատեղեր: Ծրագրի գնահատված նախնական ընդհանուր արժեքը կազմում է 126 450 000 ՀՀ դրամ, որից 5% ներդրումը` 6 322 500 ՀՀ դրամը իրականացնելու է համայնքը:  
4 14/11/2019 14/11/2020 17 ԻՆՉՊԵՍ ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ  
5 4/6/2019 4/6/2019 0 ՄԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=69efc5c6-e8b9-4fe5-80be-97ccf81c1e09 Ըստ բնակավայրերի  
6 2/8/2018 2/8/2019 18 ԻՆՉՊԵՍ ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ  
1
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner