Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Հոկտեմբեր 3 - 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 29 - Հոկտեմբեր 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 21 - Հոկտեմբեր 15
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 19 - Հոկտեմբեր 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 16 - Հոկտեմբեր 10
Տեղեկություն, թե ինչպես օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
2025,Մարտ 11 - 2027,Մարտ 11

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.10.25 📢 Իրազեկում Ակունք համայնքի բնակիչներին
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. հունիսի 20-ի N 825-Լ որոշմամբ հաստատվել է` «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։ Ծրագրի նպատակն է աջակցել անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամներին՝ տնտեսական ակտիվություն ցուցաբերելու, սեփական եկամուտները ավելացնելու և հետագայում աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները ընդլայնելու գործում։  Ծրագրի շրջանակում աշխատանքներ կարող են կազմակերպվել որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն սահմանված ոլորտներում՝ համայնքային կառույցների, ինչպես նաև համապատասխան գործունեություն իրականացնող գործատուների ... Մանրամասն
07.10.25 📚 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
  Հարգելի՛ գրադարանավարներ,   Սրտանց շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր աշխատանքը մեր կրթական, մշակութային, գիտական կյանքի անբաժան մասն է։ Դուք այն մարդիկ եք, ովքեր սերունդներին գրքի հետ միասին փոխանցում են հայրենասիրություն, մշակույթային գրագիտություն, մարդասիրություն։  Գրադարանը գիտելիքի ու անսպառ իմաստության պահոց է, իսկ դուք՝ դրա անխոնջ պահապաններն եք։ Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ գիրքը շարունակում է ապրել, դառնալ ոգեշնչման, իմաստնության և առաջընթացի աղբյուր նոր սերունդների համար։ Գրադարանում է անխոս, որ ձևավորվում է մտածող, ընթերցասեր և գիտակից քաղաքացին։  Շնորհակալություն ձեր նվիրված աշխատանքի, գիրքն ու գիտելիքը սերունդներին փոխանցելու ազնիվ առաքելության ... Մանրամասն
05.10.25 Ակունք համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
   Սիրելի ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:Չկա այնպիսի գիտակից մարդ, որ անսահման երախտագիտությամբ լցված չլինի ձեր նկատմամբ: Երախտագիտություն՝ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք՝ կրթելով ու դաստիարակելով երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու ձգտում դեպի գիտելիք, օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Երախտագիտություն՝ մեր պետության և ժողովրդի ապագան կերտելու հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությունն իրագործելու համար: Ձեր աշխատանքից է կախված, թե վաղն ինչպիսի սերունդ կմտնի կյանք, ովքեր կձևավորեն մեր հասարակությունը և ինչ ճանապարհով կզարգանա մեր պետությունը:   Թանկագին ուսուցիչներ,Մեկ անգամ ևս շնորհավորում ... Մանրամասն
01.10.25 Համայնքապետարանի աշխատակազմը սիրով շնորհավորում է համայնքի ղեկավար պարոն Ռուբենյանի ծննդյան տարեդարձը։
Հարգելի՛ պարոն Ռուբենյան, Ձեր հետևողական և նվիրված աշխատանքը մեծապես նպաստում է մեր համայնքի զարգացմանը, բարգավաճմանը և յուրաքանչյուր բնակչի բարեկեցությանը։ Ձեր առաջնորդությունը, նախաձեռնողականությունը և հոգատար վերաբերմունքը կարևոր դեր են խաղում համայնքի առաջընթացի և միասնականության ապահովման գործում։
Մաղթում ենք քաջ առողջություն, նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ մեր համայնքը ավելի ծաղկուն դարձնելու գործում։
29.09.25 Սեպտեմբերի 29-ին Ակունքի Համայնքապետարանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փաստաբանների հետ։

📍Հանդիպման նպատակն էր աջակցել տեղահանված անձանց՝ բարձրացնելով նրանց իրազեկվածության մակարդակը ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների և գործող ծրագրերի փոփոխությունների վերաբերյալ։

   Քննարկման ընթացքում ներկայացվել են սոցիալական աջակցության նոր ձևաչափեր՝ ներառյալ սոցիալական վճարների տրամադրման կարգերը, ինչպես նաև բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատների տրամադրման գործընթացը։ Նախաձեռնության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տեղահանված անձանց փաստաթղթերի վերականգնման հնարավորություններին, ինչը կնպաստի նրանց իրավական և սոցիալական պաշտպանության արդյունավետ կազմակերպմանը։

21.09.25 Համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի շնորհավորանքը հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Մեր համայնքի սիրելի՛ բնակիչներ, շնորհավորում եմ ձեզ և առհասարակ ողջ հայությանը Անկախության օրվա առթիվ։Սեպտեմբերի 21-ը մեր հանրապետության տոնացույցում կարևորագույն օրերից մեկն է:1991 թվականին ողջ հայությունը մեկ բռունցք դարձած, իրականացրեց սեփական ճակատագիրը տնօրինելու և անկախ ապրելու վաղեմի երազանքը և հաղթահարելով պատերազմ ու շրջափակում՝ ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:Այսօր յուրաքանչյուրս առավել քան երբևէ պետք է գիտակցենք, որ մեծ դժվարությունների գնով ձեռք բերված անկախության պահպանման պատասխանատվությունը մերն է, հետևաբար պետք է կարողանանք ամուր, անսասան ու հաստատուն պահել մեր պետականությունն ու պետական սահմանները:Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ մեր հանրապետությանը խաղաղ սահմաններ, ... Մանրամասն
16.09.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․

Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանի անտառային տնտեսություններում գոյանում են զգալի քանակությամբ հաճարենու և կաղնու պտուղներ և, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է հաճարենու և կաղնու պտուղների պահանջարկի դեպքում ֆերմերներին առաջարկելու և կազմակերպելու փոխշահավետ համագործակցություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր շահագրգիռ ֆերմերները մանրամասների համար կարող են դիմել Ակունքի համայնքապետարան /հեռ․՝ 077 87 08 25, էլ․ փոստ՝ akunq.hamaynq@gmail.com/:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner