23.05.25
Ակունք համայնքի ղեկավար
Հ. Ռուբենյանի շնորհավորանքը
Վերջին զանգի առթիվ
|
Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի առթիվ։Այսօր Ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, օր, որ սահմանագիծ է դառնում Ձեր մանկության ու երիտասարդության միջև։ Հնարավոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերած պաշարով դուք այսօր ոտք եք դնում կյանքի նոր փուլ, որի համար հիմնաքար են լինելու դպրոցական տարիները։Ցանկանում եմ, որ ամուր և անսասան հավատքով ոտք դնեք կյանքի նոր ճանապարհ, Ձեր ողջ ներուժը օգտագործեք հանուն մեր երկրի սպասված հաղթանակների և անձնական բարօրության։Հատուկ շնորհակալություն մեր ուսուցիչներին՝ այս դժվարին աշխատանքում իրենց առաքելության և պետության հանդեպ բացառիկ նվիրվածություն ցուցաբերելու համար:Շնորհավորում եմ նաև մեր շրջանավարտների ծնողներին, ցանկանում ...
Մանրամասն |
|
20.05.25
Ակունք գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաօծման և վերաբացման արարողության հրավեր
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2025 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, տեղի է ունենալու Ակունք համայնքի Ակունք գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաօծման և վերաբացման արարողությունը։ Վերաօծումը կատարվելու է ձեռամբ Կոտայքի Թեմի առաջնորդ՝ Տեր ԱՌԱՔԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԱՐԱՄՅԱՆԻ։ Եկեղեցու օծման արարողությունից հետո՝ անմիջապես 11։00-ին, մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ։Սուրբ պատարագը կմատուցի Կոտայքի Թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տեր ԱՌԱՔԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԱՐԱՄՅԱՆԸ։Հավարտ Սուրբ պատարագի՝ կկատարվի մատաղի օրհնություն, այնուհետև, Եկեղեցու բակում կհնչեն ժողովրդական զուռնա, դհոլ, կլինեն ժողովրդական երգ ու պարի կատարումներ։ Օրհնությամբ՝ Ակունք համայնքի հոգևոր հովիվ ...
Մանրամասն |
|
12.05.25
ԿԱՐԵՎՈՐ
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ակունք համայնքն ընտրվել է գործընկեր համայնք և ս․ թ․ մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում է հանդիպում համայնքի կայուն զարգացումը կարևորող ակտիվ բնակիչների հետ՝ կատարողականի ինքնագնահատման իրականացման նպատակով, որի արդյունքները թույլ կտան մշակելու համայնքապետարանի գործունեության տարբեր ուղղությունների բարելավման թիրախային միջոցառումներ։ Հարցերի, ինչպես նաև նախապես գրանցվելու համար կարող եք դիմել Ակունքի համայնքապետարան։ Հեռ․՝ 077 87 08 25, 077 04 01 44, Էլ․ փոստ՝ akunq.hamaynq@gmail.com :
|
|
09.05.25
Համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի ուղերձը Մայիսի 9-ի առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Երկրորդ համաշխարհային պատերազմում Սովետական Միության և Դաշնակից երկրների զորքերի կազմում մոտ 600 հազար հայորդիներ մասնակցեցին ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմին: 300 հազարը չվերադարձան տուն: Երևի թե չկա այնպիսի հայ ընտանիք, որի նախնիներից գոնե մեկը չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Որքա՜ն հերոսներ տվեց այս փոքրիկ ժողովուրդը այդ մեծ պատերազմում և որքա՜ն ցավալի կորուստներ ունեցավ:Այս օրն անկասկած ազգային միասնության տոն է, սակայն պետք չէ մոռանալ, թե ինչ թանկ գնով է հաղթանակը ձեռք բերվել: Մեր նախնիների գերմարդկային սխրանքների ու թափված արյան գնով վաստակած այս տոնը պարտավոր ենք իմաստավորել և գործել հզոր հայրենիք ունենալու տեսլականով ու զարգացման ներուժով։Եկեք՛ համախմբվենք ...
Մանրամասն |
|
02.05.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑ/ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ
|
Ս․թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Ակունքի համայնքապետարանում կայացավ Մասնակցային բյուջետավորման գործընթացի հանձնաժողովի 3-րդ նիստը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում ստացվել էր 3 առաջարկ, որոնք բոլորն էլ անցան հանրային լսումների փուլ և, ըստ ժամանակացույցի, հաջորդիվ կտեղափոխվեն քվեարկության փուլ։
|
|
29.04.25
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ,2025 թվականի մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ:Ակունք համայնքում շաբաթօրյակի արդյունավետ իրականացման համար պարտադիր է բոլորի մասնակցությունը. թե՛ համայնքապետարանի, մասնավոր կազմակերպությունների ու ՀՈԱԿ-երի աշխատակիցների, թե՛ համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունը: Համապետական շաբաթօրյակի իրականացման համար Ակունքի համայնքապետարանը ձեռք է բերել անհրաժեշտ բոլոր պարագաները:Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրման և բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով կազմվել է համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան:Նախատեսվում է համայնքի բոլոր բնակավայրերում իրականացնել ...
Մանրամասն |
|
24.04.25
Այսօր Եղեռնի 110-րդ տարելիցն է
|
Հավե՛րժ հիշատակ անմեղ նահատակներին, աղոթք և խնկարկում նրանց տանջահար հոգիներին…
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |