ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Ակունք համայնք)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ակունք բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ - 93-Ն օրենքի համաձայն՝ Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ և Սևաբերդ բնակավայրերի միավորման արդյունքում ձևավորվել է Ակունք բազմաբնակավայր համայնքը: Այսպիսով, ներկայում Ակունք համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ, Սևաբերդ գյուղերը:Համայնքի կենտրոնը Ակունք գյուղն է: ՀՀ Կոտայքի մարզի Ակունք գյուղը (Բաշ-գյուղ), գտնվում է Աբովյան քաղաքից 6կմ հս-արլ, Հատիս լեռան ստորոտին, ալիքավոր սարահարթի վրա: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1450մ բարձրության վրա, նախկինում գյուղը մտել է Երևանի նահանգի (երբեմն՝ Նոր Բայազետի կամ Կոտայքի գավառների) մեջ: 1946 թվականին անվանվել է Ակունք: Ունի մաքուր առողջարար օդ, հարուստ է աղբյուրներով: Գյուղի հարավային կողմում գտնվում է Քառասուն աղբյուրները, որտեղից սկսվում է Երևանի հիմնական ջրմուղը: Գյուղը վերաբնակեցվել է 1829 թ-ից Խոյից, Սալմաստից և մասամբ էլ Նոր-Բայազետից վերաբնակված հայերի կողմից: Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն է հին գյուղատեղում կիկլոպյան ամրոցի ավերակները: Գյուղից 1 կմ արևելք որպես ուխտատեղի է ծառայում V-VI դարի Պողոս-Պետրոս եկեղեցին, գյուղում վերանորոգվել և գործում է սբ. Կարապետ եկեղեցին: Գյուղում կա նաև Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշակոթող: Համայնքի բնակչությունը ապահովված է շուրջօրյա խմելու ջրով: Անցկացվել է փողոցային լուսավորություն: Կառուցվել է Ակունքի ԱԱՊԿ-ՓԲԸ-ի նոր տիպային շենք: Եկեղեցուն կիցկառուցվել է հոգևոր մշակութային կենտրոն, որտեղ պարապմւնքներ են անցկացնում հոգևոր երաժշտախումբը և արվեստի մի քանի խմբեր: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունը, անասնապահությունը և այգեգործությունն է:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Ակունք համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Չարենցավան, Գեղաշեն, Կամարիս, Կաթնաղբյուր, Արամուս, Մայակովսկի, Բալահովիտ, Աբովյան, Արզնի և Բյուրեղավան համայնքներին: Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:
Ակունք համայնքը գտնվում է Աբովյան քաղաքից 6 կմ հս-արլ, Հատիս լեռան ստորոտին, ալիքավոր լայն սարահարթի մայրաքաղաքից կազմում է 20կմ, մարզկենտրոնից 37.5 կմ: Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1350-2058մ բարձրության վրա:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
450-900 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-7
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+25
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ակունք
1.2) Նոր Գյուղ /3 կմ/,
1.3) Կոտայք /1 կմ/,
1.4) Կապուտան /7 կմ/,
1.5) Հատիս /10 կմ/,
1.6) Զովաշեն /13 կմ/,
1.7) Զառ /6 կմ/,
1.8) Սևաբերդ /13 կմ/
akunq.kotayq@mta.gov.am
2209
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Համայնքի կազմի մեջ ընդգրկված բնակավայրերը (բացի Նոր գյուղ և Կապուտան բնակավայրերի), չունեն գլխավոր հատակագիծ,
2. Համայնքի Հատիս բնակավայրում խմելու ջրի ջրամատակարարման ենթակառուցվածքների ոչ բարվոք վիճակ, ջրամատակարարման ոչ բավարար մակարդակ,
3. Համայնքի Զովաշեն և Սևաբերդ բնակավայրերի միջև տրանսպորտային հաղորդակցության և այս կամ այն բնակավայրում մատուցվող ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորությունները,
4. Նոր Գյուղ, Հատիս, Զովաշեն, Զառ, Սևաբերդ բնակավայրերում մշակույթի տների բացակայությունը, ակումբների վերանորոգման կարիք և լիարժեք գործելու սահմանափակ հնարավորություններ,
5. Համայնքը ունի աղբավայր, ֆինանսական հնարավորություններ, սակայն չունի աղբահանությանև սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ մասնագիտական տեխնիկա՝ իր կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար:
6. Ներբնակավայրային ճանապարհները և փողոցներն անբարեկարգ վիճակում են, այդ ճանապարհները անհրաժեշտ են ասֆալտապատել:
7. Համայնքի մի շարք բնակավայրերում՝ Զովաշեն, Հատիս, Կապուտան, Զառ, Սևաբերդ, բացի կենտրոնական փողոցներից մնացած փողոցներըչունեն արտաքին լուսավորության համակարգ:
8. Համայնքի բնակիչներն ունեն լուրջ խնդիրներ ու դժվարություններ՝ արտադրված գյուղատնտեսական մթերքներն իրացնելու, մինչև շուկա հասցնելու հարցում,
9.Համայնքում, բացի Ակունք բնակավայրից, չկան մանկապարտեզներ, Զառի, Կապուտանի դպրոցներին կից գործում են նախակրթարաններ: Ակունք բնակավայրի մանկապարտեզն էլ վերագործարկվել է 2019 թվականին փետրվարին:
10. Համայնքի բոլոր բնակավայրերում կա գազամատակարարում,միայն Սևաբերդ բնակավայրում առկա է գազաֆիկացման խնդիր
11. Համայնքի գրեթե բոլոր դպրոցների շենքերը (բացառությամբ՝ Ակունք գյուղի)կարիք ունեն մասնակի կամ ամբողջական ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և դուռ-պատուհանների, սանհանգույցների փոխարինման,
12. համայնքի բնակավայրերի դպրոցները բացի Ակունքի դպրոցից, չունեն ջեռուցման համակարգեր, որի պատճառով այդ հիմնարկները ձնռանը ստիպված են իրենց շենքերը տաքացնել գազի վառարանների միջոցով,
13. համայնքի գերեզմանատներից մի մասը ցանկապատված չեն կամ առկա է ցանկապատերի վերանորոգման խնդիր,
14. համայնքի աշխատունակ բնակչության մի մասը չունի մշտական աշխատանք, այդ պատճառով հաճախ բնակիչների մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի այլ երկրներ, մեկնողներից ոչ բոլորն են վերադառնում համայնք։
1. Ֆինանսական միջոցների առկայության դեպքում կկազմվի համայնքի գլխավոր հատակագիծ
2. Սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն՝ Հատիսի ջրամբարի կառուցման նպատակով
4. Արդեն վերանորոգվում են Նոր Գյուղ բնակավայրի մշակույթի տունը ամբողջությամբ և Զառ բնակավայրի մշակույթի տան տանիքը: Աշխատանքները շարունակական են:
5. Համայնքի բոլոր բնակավայրերում, բացի Զովաշեն և Սևաբերդ գյուղերից, իրականացվում է աղբահանություն: Առավել բարձր մակարդակով այն կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են բազմաֆունկցիոնալ աղբատար և աղբամաններ:
6. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում կասֆալտապատվեն նաև ներբնակավայրային ճանապարհները: Աշխատանքները շարունակական են:
7. Ակունք համայնքի բնակավայրերի բազմաթիվ փողոցներում անցկացվել են փողոցային լուսավորության համակարգ և բոլոր լուսատուները փոխարինվել են լեդ տեսակի լույսերով: 2019 թ. մարտ ամսին Զառ բնակավայրի չորս փողոցներում արդեն անցկացվել են արտաքին լուսավորության ցանց: Աշխատանքները շարունակական են:
8. Կաթի վերամշակման արտադրամասի և հատուկ սառնարանների կառուցման դեպքում կկարգավորվի խնդիրը և կավելանան գյուղմթերքների արտադրության ծավալները:
9. Շուտով համայնքի աջակցությամբ ՍՕՍ մանկական գյուղի տարածքում Կոտայք գյուղի երեխաների համար կգործի <<Մանկական զարգացման ցերեկային կենտրոնը>>, Կապուտանի և Նոր Գյուղի մանկապարտեզների համար սուբվենցիոն հայտեր են ներկայացվել կառավարություն, այն վերագործարկելու նպատակով
10. Աշխատանքներ են տարվում մինչև տարեվերջ Սևաբերդ բնակավայրը գազաֆիկացնելու ուղղությամբ:
11. Համայնքապետարանի միջոցների հաշվին ներքին հարդարման որոշ աշխատանքներ կատարվել են նախորդտարի: Աշխատանքները շարունակական են: Սակայն դպրոցների հիմնանորոգման համար անհրաժեշտ են պետական աջակցություն:
12. Դպրոցները ջեռուցման համակարգով ապահովվելու համար անհրաժեշտ են պետական աջակցություն և մասնավոր ներդրումներ:
13. Համայնքի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսվում են 2022 թթ. ցանկապատել համայնքի բոլոր գերեզմանատները:
14. Արտագաղթը կանխելու և բնակչությանը գյուղում պահելու համար անհրաժեշտ է ոչ միայն համայնքի, այլ նաև պետական աջակցություն՝ հարկային բեռի թեթևացման, միջին ձեռնարկատիրության խթանման, աջակցել մասնավոր ներդրողներին:
Facebook
Location on Google Maps
YouTube