Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 45-Ա որոշման 2-րդ հավելվածը և Մնացական Գևորգի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 03092025-07-0167 վկայական / 07-009-0012-0062 կադաստրային ծածկագրով 0.0611հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-009-0012-0001 կադաստրային ծածկագրով, 0․208հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր`Մնացական Գևորգի Գրիգորյանին, Գևորգ Մնացականի Գրիգորյանին և Անահիտ Մնացականի Գրիգորյանին 1 770 000 / մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Մնացական Գևորգի Գրիգորյանին, Գևորգ Մնացականի Գրիգորյանին և Անահիտ Մնացականի Գրիգորյանին սեփականության իրավուքով պատկանող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|