Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 45-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03092025-07-0165 վկայականը և Աշոտ Պարսամի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, 1-ին փողոց, 17/1 շինություն հասցեով անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին։
- Պարտավորեցնել Աշոտ Պարսամի Հարությունյանին ինքնակամ կառուցված՝ 13․65քմ / 10․95քմ ներքին մակերոսով ծածկ և 2․7քմ պարսպ / բնակելի նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 45 673 / քառասունհինգ հազար վեց հարյուր յոթանասուներեք / ՀՀ դրամ, իսկ 0.01324հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե / 900105203179 հաշվեհամար / կատարել վճարում՝ 382 305 / երեք հարյուր ութանասուներկու հազար երեք հարյուր հինգ / ՀՀ դրամ:
- Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|