|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2025 թվականի N 530-Ա |
ԱՂԱՍԻ ՆՈՐԻԿԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ,ՆՈՐԱՅՐ ԱՂԱՍՈՒ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ,ԳՐԵՏԱ ԱՂԱՍՈՒ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԺԵԼԱ ԺՈՐԱՅԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Նորայր Սաղաթելյանի 2024 թվականի նոյեմբերի 06-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024RUFK4R ծածկագիրը և հաշվի առնելով, որ Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում 4-րդ փողոց 1 հասցեում ինքնակամ կառուցված 31.0քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Աղասի Նորիկի Սաղաթելյանին, Նորայր Աղասու Սաղաթելյանին, Գրետա Աղասու Սաղաթելյանին և Անժելա Ժորայի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 31.0քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 31․0քմ ավտոտնակի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 853․2 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 31․0քմ ավտոտնակի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 26 449 / քսանվեց հազար չորս հարյուր քարասունինը / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- ՈՒժը կորցրած ճանաչել համյքնի ղեկավարի 2025 թվականի փետերվարի 25-ի «Աղասի Նորիկի Սաղաթելյանին, Նորայր Աղասու Սաղաթելյանին, Գրետա Աղասու Սաղաթելյանին և Անժելա Ժորայի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման մասին» թիվ 206-Ա որոշումը։
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|