Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արթուր Ալբերտի Պողոսյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը, որոշում եմ
1. Համաձայնեցնել կառուցապատող՝ Արթուր Ալբերտի Պողոսյանի կողմից ներկայացված << ԿՈՏԱՅՔՆԱԽԱԳԻԾ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ 1-ին տեղամաս 4-րդ փողոց թիվ 2, ծածկագիր՝ 07-049-0051-0044, բնակավայրերի 0․05 բնակելի կառուցապատման հողամասում մանսարդային հարկով բնակելի տան ,ծածկարանի և պարսպի կառուցման համար:
2. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունը սկսելու վերաբերյալ: