Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22-Լ
 

Զեկ. ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՍՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13–րդ հոդվածի 10-րդ մասի,18-րդ հեդվածի 1-ին մասի 15-րդ կետի դրույթներով, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և մասնավորապես Ակունք համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման և Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոններոի կառավարման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) մասնակից դառնալու նպատակից՝ Ակունք համայնքի ավագանին  որոշում է՝

 

1. Հայաստանի Հանրապետության  Կոտայքի մարզի  Ակունք համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելվման նպատակով դառնալ Ծրագրի շրջանակներում հիմնադրված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) (պետական գրանցման համար՝ 85.110.928615, պետական գրանցման ամսաթիվ՝  24092016թ, ՀՎՀՀ՝ 03021779, գործունեության հասցե՝ ՀՀ, Կոտայք, Հրազդան, Սահմանադրության հր., 1 վարչ.շ.) (այսուհետ՝ Ընկերություն) մասնակից։

2. Սույն որոշմամբ նշված արդյունքին հասնելու համար սույն որոշումն ընդունելու պահից լիազորել համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Մկրտչյանին անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով հանդես գալ Ակունք համայնքի անունից, ստորագրել Ընկերության նոր կանոնադրության հավելվածում, ստորագրել սույն որոշումից բխող իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Ակունք համայնքին պատկանող լիազորությունների, իրավունքների և պարտականությունների ողջ ծավալով մասնակցել Ընկերության ընդհանուր (հերթական և/կամ/ արտահերթ ժողովներին)։

3. Սույն որոշում ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner