Այսօր: Շաբաթ, 18 Հունվարի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 71-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 71-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ,ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 57-Ա որոշման 2-րդ հավելվածը և Գուրգեն Իշխանի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 01112024-07-0141 վկայական / 07-036-0126-0089  կադաստրային ծածկագրով 0.3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-036-0126-0026  կադաստրային ծածկագրով, 0․36659հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատերեր` Գուրգեն Իշխանի Հարությունյանին և Իշխան Գուրգենի Հարությունյանին 300 000 / երեք հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Գուրգեն Իշխանի Հարությունյանին և Իշխան Գուրգենի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի: 
  2. Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
  3. Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
  4. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner