Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի, 2002 թվականի մայիսի 11 -ի N 498 որոշման 2-րդ կետի բ. ենթակետի , հիմք ընդունելով Վահե Հարությունի Հարությունյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը որոշում եմ `
1. Համաձայնեցնել կառուցապատող՝ Վահե Հարությունի Հարությունյանի կողմից ներկայացրած <<ՎԱՉԱԳԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ>> անհատ ձեռնարկատիրոջ կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ ծածկագիր `07-038-0142-0007, գյուղատնտեսական նշանակության 0,098 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի վրա մեկ հարկանի տնտեսական շինության կառուցման համար:
2. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունը սկսելու վերաբերյալ :