|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հուլիսի 2025 թվականի N 593-Ա |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, Հայկ Լենդրուշի Շահումյանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024SQKDGX ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Զառ` 07-027-0009-ից կադաստրային ծածկագրով, 0.1հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 134․4քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 134․4քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Առաջարկել օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը կառույցն իրականացրած անձին՝ Հայկ Լենդրուշի Շահումյանին գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու՝ ինքնակամ կառուցված 134․4քմ բնակելի նշանակության շենք-շինությունները և 0․1հա հողամասը, կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում`վարձակալության իրավունքով ձեռք բերելու:
- Ուղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում՝ 134․4․5քմ բնակելի նշանակության շենք-շինությունների մեկ մետր քառակուսու օրինականացման համար վճարել 2056 ՀՀ դրամ իսկ 0.1հա հողամասի մեկ մետր քառակուսու համար 792 ՀՀ դրամ:
- Ուղղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 125․5քմ բնակելի նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 276 326 / երկու հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր քսանվեց / ՀՀ դրամ, իսկ 0.1հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե / 900105203179 հաշվեհամար / կատարել վճարում՝ 792 000 / յոթ հարյուր իննսուներկու հազար / ՀՀ դրամ:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|