Համաձայն«Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի14-րդ հոդվածի 6-րդ մասի,62-րդ հոդվածի,համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024թվականի հինգերորդ նստաշրջանի հոկտեմբերի11-ի թիվ 12 հերթական նիստի օրակարգը․
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման վերաբերյալ
2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի «Նոր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու,կազմակերպության կանոնադրությունը,աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի«Կապուտանի ցերեկային խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու,կազմակերպության կանոնադրությունը,աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4. Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու մասին
5․Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի վարչական տարածքում «ՓԱՐՍ ԹԱԲԼՈ»ՓԲԸ-ի կողմից միջնակարգ դպրոցի կառուցման նախագծի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք,Զովաշեն,Հատիս բնակավայրերի վարչական տարածքում Հատիս լեռան գագաթային հատվածում «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ»Բարեգործական հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան- համալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին
8․Համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ հրավիրելու մասին
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից
Համայնքի ավագանու անդամներ