Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ավետիք Թորգոմի Գրիգորյանի 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը, «ԳԻՍ ԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024YWXHGH ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Զառ, Պ․ Սևակի փողոց , 1-ին նրբանցք, թիվ 3 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 214.7քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Թորգոմ Հակոբի Գրիգորյանին, Հուլինար Պողոսի Գրիգորյանին, Ավետիք Թորգոմի Գրիգորյանին և Էդվարդ Թորգոմի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 214.7քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 133․4քմ անասնաշենքի, 11․9քմ օժանդակ շինության, 2․9քմ զուգարանի, 64,4քմ ծածկի և 2․10քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 616․8 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 133․4քմ անասնաշենքի, 11․9քմ օժանդակ շինության, 2․9քմ զուգարանի, 64,4քմ ծածկի և 2․10քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 132 427 / հարյուր յոթ հազար ինը հարյուր ինը / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|