Համաձայն«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2024թվականի սեպտեմբերի 10-ի«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-8 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝Գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով հաստատելու մասին»54-Ն որոշման մեջ կատարել լրացումներ․ 1)որոշման 1-ին կետում«Գոտևորման մասերով» բառերից հետո լրացնել «Համաձայն հավելվածի» բառերը։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |