|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2025 թվականի N 529-Ա |
ՎԱԶԳԵՆ ՍԻՍԱԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՔՆԱՐԻԿ ՆՈՒՐԻՋԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՎԱԶԳԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ԱՆՆԱ ՎԱԶԳԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՎԱԶԳԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Վազգեն Սիսակի Հակոբյանի դիմումը և << Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին >> 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վազգեն Սիսակի Հակոբյանին, Քնարիկ Նուրիջանի Հակոբյանին, Արմեն Վազգենի Հակոբյանին, Աննա Վազգենի Հակոբյանին և Սամվել Վազգենի Հակոբյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ. որոշում եմ.
- Ճանաչել Վազգեն Սիսակի Հակոբյանի, Քնարիկ Նուրիջանի Հակոբյանի, Արմեն Վազգենի Հակոբյանի, Աննա Վազգենի Հակոբյանի և Սամվել Վազգենի Հակոբյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի 07-027-0016-0019 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․36901հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
- Հողամասի սահմանները որոշում են << ԳԻՍ-ԱՐՏ >> ՍՊ ընկերության կողմից չափագրված և Ակունք համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Վազգեն Սիսակի Հակոբյանին, Քնարիկ Նուրիջանի Հակոբյանին, Արմեն Վազգենի Հակոբյանին, Աննա Վազգենի Հակոբյանին և Սամվել Վազգենի Հակոբյանին սեփականության իրավունքը ամրագրված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
- Սույն որորշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|