Հաշվետվություններ
|
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացման ամսաթիվ` 14 մայիս 2025
Հաշվետու ժամանակահատված 06 մայիս 2025թ. - 14 մայիս 2025թ.
Ակունք համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում չափորոշիչներին համապատասխանող առաջարկ-նախագծերի քվեարկության արդյունքների ամփոփում՝
- Ակունք բնակավայրի մշակույթի տան մեծ դահլիճի հիմնանորոգում, անհրաժեշտ գույքի ձեռքբերում-1245 ձայն,
- Զբոսայգու կառուցում-720 ձայն,
- «Մոռացված նախնիների ստվերներ» գիտամշակութային ծրագիր-74։
Հաղթող է ճանաչվել Մայրանուշ Սահակյանի ներկայացրած «Ակունք բնակավայրի մշակույթի տան մեծ դահլիճի հիմնանորոգում, անհրաժեշտ գույքի ձեռքբերում» առավելագույն ձայներ հավաքած ծրագիրը, որի արժեքը նախնական հաշվարկով կկազմի 100,0 մլն դրամ։ Քանի որ մասնակցային բյուջետավորման գործընթացի ծրագրային բյուջեն այդքան էլ կազմում էր, ուստի ներկայացված մյուս առաջարկների իրականացման համար բյուջեն չի բավարարի և կիրականացվի միայն մեկ ծրագիր։ Իսկ չհաղթած ծրագրային գաղափարները ողջունելի էին և կներառվեն համայնքային խնդիրների շարքում՝ այլ գործընթացների շրջանակներում կիրականացվեն։
Կից փաստաթղթեր
 |
(203.15 Կբ)
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |