Ղեկավարվելով՝ «Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 1-ին կետով», «Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածով», «Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով», «Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի թիվ 2-8 դրական եզրակացությամբ», հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 54-Ն որոշումը և Աշոտ Գրիգորի Մնացականյանի դիմումը՝ որոշում եմ.
- Աշոտ Գրիգորի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 23032018-07-0062 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ՝ 07-049-0275-0041 կադաստրային ծածկագրով, 0.151755հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
- Պարտավորեցնել որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի բյուջե կատարել վճարում / 900105203179 հաշվեհամար / հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 4 371 682 / չորս միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր ութսուներկու / ՀՀ դրամ։
- Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
|