Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 55-Ա որոշման 1-ին հավելվածը և Արմեն Ռազմիկի Սաղաթելյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 03092025-07-0046 վկայական / 07-049-0249-0116 կադաստրային ծածկագրով 0.12հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-049-0249-0111 կադաստրային ծածկագրով, 0․18909հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատեր` Արմեն Ռազմիկի Սաղաթելյանին 500 000 / հինգ հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Արմեն Ռազմիկի Սաղաթելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|