Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29 թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետով. Կիմա Շահումյանի դիմումը`որոշում եմ.
- Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք բնակավայրում Կիմա Շահենի Շահումյանին, Կարինե Պարսամի Հարությունյանին և Արտակ Պարսամի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2811131 վկայական / 07-009-0036-0004 կադաստրային ծածկագրով, 0.215հա մակերեսով անշարժ գույքի բաժանման արդյունքում առաջացած՝ S1=0.07հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, Եկեղեցու փողոց, 1-ին փակուղի, 8 հողամաս, իսկ S2=0.145հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, 15-րդ փողոց, 5 բնակելի տուն։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|