Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համայնքի ավագանին որոշում է ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2025թվականի վեցերորդ նստաշրջանի մարտի 14 -ի թիվ 3 հերթական նիստի օրակարգը․ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին 2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին 3. Ակունք համայնքի սեփականության ամենամյա գույքագրման 2024թվականի փաստաթղթերը հաստատելու մասին 4․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի կամավոր խնդիրները,դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու և համայնքի ավագանու 2022թվականի փետրվարի 28-ի N 12 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 5․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին 6․Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին 7․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի կողմից «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային ընկերության մասնակից դառնալու մասին 8․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու մասին 9․«Ակունք համայնքի կոմունալ ծառայություն»համայնքային հիմնարկին անհատույց,անժամկետ օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին
10․Համայնքի ավագանու հերթական նիստ հրավիրելու մասին
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից
Համայնքի ավագանու անդամներ |