Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Լևոն Աղաջանի Պողոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024WFWX39 ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կապուտան, 14-րդ փողոց, 20 հասցեում ինքնակամ կառուցված 258.15քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Լևոն Աղաջանի Պողոսյանին, Մհեր Լևոնի Պողոսյանին և Ռիմա Լևոնի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 258․15քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 218․6քմ բնակելի տան համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 874 ՀՀ դրամ:
- Ինքնակամ կառուցված՝ 25․3քմ ծածկի, 8․35քմ պարիսպի, 5․9քմ պարիսպի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 524․4 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 218․6քմ բնակելի տան, 25․3քմ ծածկի, 8․35քմ պարիսպի, 5․9քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 211 796 / երկու հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր իննսունվեց / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|