Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 41-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2025 թվականի N 41-Ա

ԳԵՂԱՄ ՄԱՄԻԿՈՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՖՐԻԴԱ ՊԵՏՐՈՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳԵՂԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԼՈՒՍԻՆԵ ԳԵՂԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՂԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՄԻԿՈՆ ԳԵՂԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Մամիկոն Գեղամի Հակոբյանի 2025 թվականի հունվարի 9-ի դիմումը« ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024AGAYZU ծածկագիրը և հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի, Ակունք համյնքի, Կոտայք բնակավայրում, 3-րդ փողոց 38 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 302.2քմ արտաքին չափերով շենք-շինությունների, 1 / մեկ / փակված պատուհանի, 2 / երկու / բացված դռան, 1 / մեկ / բացված պատուհանի և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Գեղամ Մամիկոնի Հակոբյանին, Ֆրիդա Պետրոսի Հակոբյանին, Արմենուհի Գեղամի Հակոբյանին, Լուսինե Գեղամի Հակոբյանին, Քրիստինե Գեղամի Հակոբյանին և Մամիկոն Գեղամի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 302.2քմ արտաքին չափերով շենք-շինությունները, 1 / մեկ / փակված պատուհանը, 2 / երկու / բացված դուռը, 1 / մեկ / բացված պատուհանը և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 177․5քմ բնակելի տան, 1 / մեկ / փակված պատուհանի, 2 / երկու / բացված դռան, 1 / մեկ / բացված պատուհանի և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1422 ՀՀ դրամ:
  3. Ինքնակամ կառուցված՝ 24․4քմ օժանդակ շինության, 2․6քմ զուգարանի, 72․8քմ անասնաշենքի, 12․0քմ ծածկի, 10․2քմ ծածկի, 0․3քմ պարիսպի և 2․4քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 853․2 ՀՀ դրամ։ 
  4. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 177․5քմ բնակելի տան, 1 / մեկ / փակված պատուհանի, 2 / երկու / բացված դռան, 1 / մեկ / բացված պատուհանի և 1 / մեկ / դուռ ձևափոխված բացվածքի, 24․4քմ օժանդակ շինության, 2․6քմ զուգարանի, 72․8քմ անասնաշենքի, 12․0քմ ծածկի, 10․2քմ ծածկի, 0․3քմ պարիսպի և 2․4քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 365 909 / երեք հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր ինը / ՀՀ դրամ։
  5. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  6. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner