Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 364
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 364

<< ԲԼԵՔ ԱԳՐՈ ՎԻԼԻՋ ԻՆԴԱՍԹՐԻ >> ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Օֆելյա Ենովքի Եսոյանի 2023 թվականի օգոստոսի 31-ի դիմումը, « ԿԱՖԵ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023YXGAVP ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Սևաբերդ, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 3/1 հասցեում ինքնակամ կառուցված 338․7քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. << ԲԼԵՔ ԱԳՐՈ ՎԻԼԻՋ ԻՆԴԱՍԹՐԻ >> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 338․7քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից համարել փոփոխված բնակավայրերի հասարակական կառուցապատման:
  3. Ինքնակամ կառուցված՝ 156․8քմ հյուրատան, 38․7քմ կիսակառույցի, 10․0քմ բաղնիքի, 63․1քմ մառանի, 57․9քմ օժանդակ շինության, 5․3քմ սանհանգույցի և 6․9քմ հենապատի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1486 ՀՀ դրամ:
  4. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 156․8քմ հյուրատան, 38․7քմ կիսակառույցի, 10․0քմ բաղնիքի, 63․1քմ մառանի, 57․9քմ օժանդակ շինության, 5․3քմ սանհանգույցի և 6․9քմ հենապատի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 503 308 / հինգ հարյուր երեք հազար երեք հարյուր ութ / ՀՀ դրամ։
  5. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  6. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հունվարի 08-ի «ԲԼԵՔ ԱԳՐՈ ՎԻԼԻՋ ԻՆԴԱՍԹՐԻ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման մասին» թիվ 11 որոշումը։
  7. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner