|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2025 թվականի N 777-Ա |
ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի , Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 27-ի թիվ 2/փ - 272 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 63-Ա որոշումը և Տիգրան Էմիլի Աղաջանյանի / տնօրեն / դիմումը՝ որոշում եմ.
- « ԷՄԱՐՏ ԳՐՈՒՊ » ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 30042025-07-0089 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք՝ 07-009-0122-0036 կադաստրային ծածկագրով, 0․28616հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, արդյունաբերական օբյեկտների հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
- Պարտավորեցնել որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի բյուջե կատարել վճարում / 900105203179 հաշվեհամար / հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 7 806 445 / յոթ միլիոն ութ հարյուր վեց հազար չորս հարյուր քառասունհինգ / ՀՀ դրամ։
- Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|