|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2025 թվականի N 21-Լ |
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Ակունք համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Ակունք համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:
2.Համաձայություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Ակունք համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|