|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հունվարի 2025 թվականի N 34-Ա |
ԳՐԻԳՈՐ ՆՇԱՆԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ԳՈՀԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ՄԵՍՐՈՊ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջները, Գրիգոր Նշանի Սաֆարյանի դիմումը և հաշվի առնելով, որ նրա ընտանիքին հատկացված հողամասից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջության՝ որոշում եմ.
- Գրիգոր Նշանի Սաֆարյանին, Գոհարիկ Կարապետի Սաֆարյանին, Մեսրոպ Գրիգորի Սաֆարյանին ևՄհեր Գրիգորի Սաֆարյանին հատկացված՝ / հիմք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման քաղվածք / 0․7622հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից մինչև 20% ավել օգտագործվող 0.13023հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը։
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 20-ի « Գրիգոր Նշանի Սաֆարյանին, Գոհարիկ Կարապետի Սաֆարյանին, Մեսրոպ Գրիգորի Սաֆարյանին և Մհեր Գրիգորի Սաֆարյանին հատկացված հողամասից մինչև 20% ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին » թիվ 1118-Ա որոշումը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|