Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արման Սաֆարյանի 2025 թվականի փետերվարի 18-ի դիմումը, « ԳԵՈԹՐԵՔ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 20242ZGBUM ծածկագիրը և հաշվի առնելով, որ համայնք Ակունք գյուղ Կապուտան, 7-րդ փողոց, թիվ 19 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 144.6քմ արտաքին չափերով շենք-շինությունների, 5 / հինգ / բացված պատուհանի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Արման Սաֆարյանին, Մերուժան Սաֆարյանին, Գուրգեն Սաֆարյանին, Համեստ Սաֆարյանին, Շուշիկ Սաֆարյանին, Սիրան Սաֆարյանին և Հայաստան Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 144.6քմ արտաքին չափերով շենք-շինությունները, 5 / հինգ / բացված պատուհանը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 43․4քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 874 ՀՀ դրամ։
- Ինքնակամ կառուցված՝ 20․0քմ թոնրատան, 63․8քմ անասնաշենքի, 21․9քմ ծածկի, 1․8քմ պարիսպի, 1․5քմ պարիսպի, 5․1քմ պարիսպի, 7․1քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 524․4 ՀՀ դրամ։
- Իսկ ինքնակամ բացված, փակված կամ ձեվափոխված յուրաքանչյուր դռան, պատուհանի և բացվածքի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ 874 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 43․4քմ բնակելի տան, 5 / հինգ / բացված պատուհանի, 20․0քմ թոնրատան, 63․8քմ անասնաշենքի, 21․9քմ ծածկի, 1․8քմ պարիսպի, 1․5քմ պարիսպի, 5․1քմ պարիսպի, 7․1քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 105 859 / հարյուր հինգ հազար ութ հարյուր հիսունինը / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|