|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2025 թվականի N 72-Ա |
ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ,ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 87 որոշման 2-րդ հավելվածը և Արամ Արմենի Բաղդասարյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 08012025-07-0193 վկայական / 07-040-0023-0005 կադաստրային ծածկագրով 0.059հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-040-0023-0005 կադաստրային ծածկագրով, 0․2996հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատերեր` Արամ Արմենի Բաղդասարյանին և Ալվարդ Խաչիկի Մկրտչյանին 400 000 / չորս հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Արամ Արմենի Բաղդասարյանին և Ալվարդ Խաչիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|