Համաձայն հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 70-Ա որոշումը, «ՌՈԶԵԼԻՆ ԲԱՅ ԿՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Յուրի Վաչիկի Քոքոբելյանի հայտը, որոշում եմ
1.Կառուցապատող ՝«ՌՈԶԵԼԻՆ ԲԱՅ ԿՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք ՀՀ Կոտայքի մարզ Ակունք համայնք գյուղ Ակունք 114-րդ թաղամաս 31 , ծածկագրեր՝ 07-009-0114-0031, հողամասում ջերմոցային տնտեսության կառուցման համար :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրաման օրվանից :