Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.09.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․

Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանի անտառային տնտեսություններում գոյանում են զգալի քանակությամբ հաճարենու և կաղնու պտուղներ և, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է հաճարենու և կաղնու պտուղների պահանջարկի դեպքում ֆերմերներին առաջարկելու և կազմակերպելու փոխշահավետ համագործակցություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր շահագրգիռ ֆերմերները մանրամասների համար կարող են դիմել Ակունքի համայնքապետարան /հեռ․՝ 077 87 08 25, էլ․ փոստ՝ akunq.hamaynq@gmail.com/:

12.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ․․․
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ-ի կողմից մշակվել է «Տեսել եմ» հարթակը (https://teselem.am/) և դրան փոխկապակցված բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է AppStore և GooglePlay տիրույթներում՝  Teselem անվանմամբ։Նշյալ էլեկտրոնային գործիքների ստեղծման նպատակը տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ընդլայնումն է, այդպիսով նաև՝ ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Համայնքի զարգացման գործում մենք կարևորում ենք յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը․․․ Քայլ 1․ Ներբեռնիր ... Մանրամասն
01.09.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքը այն իրական արժեքն է, այն շարժիչ ուժը, որի շնորհիվ մարդկությունը զարգացել և պահպանել է իր գոյությունը հազարամյակների ընթացքում:Հարգելի՛ ուսուցիչներ, Ձեր շնորհիվ է գիտելիքը փոխանցվում սերունդներին և դուք եք որոշում, թե մարդկությունը զարգացման ինչպիսի ուղղություն կընդունի ապագայում: Ուստի ցանկանում եմ Ձեզ անսպառ եռանդ, որպեսզի սիրով ու հպարտությամբ կատարեք Ձեր առաքելությունը:Աշակերտներին ցանկանում եմ սեր ուսման ու գիտելիքի հանդեպ: Միշտ հիշե՛ք, որ դպրոցական տարիներին սովորելով, հիմք եք պատրաստում ամբողջ կյանքի համար: Որքան շատ գիտելիքներ ձեռք բերեք, այնքան ամուր ... Մանրամասն
28.08.25 ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի  Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված միջոցառումների և մրցույթների 6 ակտիվ մասնակիցներ։

 

21.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի´ Ակունք համայնքի բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի №356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում հնարավոր է արդեն իսկ ձեռք բերել աշնանացան ցորենի սերմեր։Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ անհրաժեշտ է աշնանացան ցորենի ցանքերն իրականացնել բացառապես լաբարատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով, և ցանքը պարտադիր է իրականացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը։Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարան կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար։Խնդրում ենք լինել ակտիվ և օգտվել պետական աջակցության ընձեռած ... Մանրամասն
15.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․

Վերջին շրջանում շատացած դաշտային հրդեհների դեպքերի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Հատկապես զգույշ պետք է լինել գերեզմանոցներում օգոստոսի 18-ին՝ մեռելոցի օրը:

13.08.25 Ընթացիկ աշխատանքներ․․․
Աննախադեպ մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Ակունք համայնքում:
Ասֆալտապատվում են.
✅ Հատիսի 2-րդ փողոցը,
✅ Նոր Գյուղի 12-րդ փողոցը,
✅ Կոտայքի 8-րդ փողոցը,
✅Կապուտանի 7-րդ փողոցը,
✅ Սևաբերդի 3-րդ փողոցը,
✅ Ակունքի 18-րդ փողոցը,
✅ Պողոս-Պետրոս սրբավայրի ճանապարհը,
✅ Զովաշենի 1-ին փողոցը:
Աշխատանքները կատարվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner