16.04.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑ/ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ
|
Ս․թ․ ապրիլի 11-ին՝ ժամը 15։00-ին, Ակունքի համայնքապետարանում կայացավ Մասնակցային բյուջետավորման գործընթացի հանձնաժողովի 2-րդ նիստը։ Ներկայացվեց իրազեկման փուլի ընթացքում կատարված աշխատանքները։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման փուլի ամփոփումը գնահատվեց դրական և որոշվեց առաջարկների ներկայացման փուլը շարունակել մինչև ս․ թ․ ապրիլի 28-ը՝ ժամը 18։00՝ ըստ հաստատված ժամանակացույցի։
|
|
16.04.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր
|
Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամգարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ ...
Մանրամասն |
|
10.04.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
|
Ակունք համայնքում «Մասնակցային բյուջետավորման գործընթացը» արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով համայնքի Ակունք, Կոտայք, Նոր գյուղ, Կապուտան, Զառ, Սևաբերդ, Զովաշեն և Հատիս բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում անցկացվեցին հանրային լսումներ, տեղի ունեցան հանդիպումներ միջնակարգ դպրոցների ուսուցչական անձնակազմի, աշակերտների, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի հետ։Հանրային լսումներին մասնակցել են 130 հոգի։Հանդիպումների ընթացքում Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի անդամները՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ Արման Միքայելյանի, ներկայացրեցին մասնակցային բյուջետավորման գործընթացի մանրամասները, դրա կարևորությունը, ընթացակարգը, սկզբունքներն ու նպատակները և տեղեկացրեցին, ...
Մանրամասն |
|
02.04.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑ/ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
|
Ս․թ․ ապրիլի 1-ին Ակունքի համայնքապետարանում տեղի ունեցավ "Մասնակցային բյուջետավորման գործընթացի" հանձնաժողովի 1-ին նիստը։ Ներկայացվեցին և ամփոփվեցին նախապատրաստական փուլի շրջանակներում կատարված աշխատանքները։ Քննարկվեց իրազեկման փուլի մանրամասները, որի համար ժամկետ է նշանակված ս/թ մարտի 31-ից մինչև ապրիլի 11-ը՝ ըստ հաստատված ժամանակացույցի, զուգահեռաբար սկսված է նաև առաջարկների ընդունման փուլը։
|
|
28.03.25
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ․․․
|
Ակունք համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը:Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Առաջարկ-նախագծերի ներկայացման փուլը կմեկնարկի մարտի 31-ից, իսկ որպես առաջնահերթություն սահմանվել է մշակույթի ոլորտը: Հարգելի՛ բնակիչներ, Դուք կարող եք ներկայացնել Ձեր առաջարկները՝ մասնակցելով համայնքային ծրագրերի կյանքի կոչմանը՝ այցելելով Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի << Մասնակցել համայնքի զարգացմանը>> բաժինը։Առաջարկներին կից խնդրում ենք ուղարկել նաև դրանց վերաբերող լուսանկարներ։ Տեղեկացնում ենք, որ ծրագրին կարող են մասնակցել միայն Ակունք ...
Մանրամասն |
|
28.01.25
Համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի շնորհավորանքը Բանակի օրվա առթիվ
|
Հարգելի հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա առթիվ;Այսօր մենք նշում ենք Հայկական բանակի հիմնադրման հերթական տարեդարձը: 1992 թվականի հունվարի 28-ին հիմնադրված մեր բանակը դարձավ անկախ Հայաստանի գոյության և անվտանգության երաշխավորը:Մեր բանակը կերտվել է հազարավոր հերոսների արյամբ ու քրտինքով: Նրանք իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ազատության և անկախության: Այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև և երախտագիտություն հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած քաջորդիներին:Հատուկ շնորհավորանքների են արժանի մեր քաջարի զինվորները, որոնք այսօր հպարտորեն կանգնած են մեր սահմանների պաշտպանության դիրքերում: Նրանք մեր ապագայի երաշխավորներն են, մեր երազանքների իրականացման հենասյուները:Շնորհավորում ...
Մանրամասն |
|
21.10.24
Ընթացիկ աշխատանքներ
|
Կապուտան բնակավայրի 3-րդ փողոցում մոտ 200 մետր երկարությամբ խմելու ջրագծի փոխարինման աշխատանքներ են կատարվում: Նախկին մաշված ջրագծի փոխարինումից հետո սկսվելու են ասֆալտապատման աշխատանքները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |