01.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքը այն իրական արժեքն է, այն շարժիչ ուժը, որի շնորհիվ մարդկությունը զարգացել և պահպանել է իր գոյությունը հազարամյակների ընթացքում:Հարգելի՛ ուսուցիչներ, Ձեր շնորհիվ է գիտելիքը փոխանցվում սերունդներին և դուք եք որոշում, թե մարդկությունը զարգացման ինչպիսի ուղղություն կընդունի ապագայում: Ուստի ցանկանում եմ Ձեզ անսպառ եռանդ, որպեսզի սիրով ու հպարտությամբ կատարեք Ձեր առաքելությունը:Աշակերտներին ցանկանում եմ սեր ուսման ու գիտելիքի հանդեպ: Միշտ հիշե՛ք, որ դպրոցական տարիներին սովորելով, հիմք եք պատրաստում ամբողջ կյանքի համար: Որքան շատ գիտելիքներ ձեռք բերեք, այնքան ամուր ...
Մանրամասն |
|
28.08.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
|
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված միջոցառումների և մրցույթների 6 ակտիվ մասնակիցներ։
|
|
21.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի´ Ակունք համայնքի բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի №356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում հնարավոր է արդեն իսկ ձեռք բերել աշնանացան ցորենի սերմեր։Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ անհրաժեշտ է աշնանացան ցորենի ցանքերն իրականացնել բացառապես լաբարատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով, և ցանքը պարտադիր է իրականացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը։Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարան կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար։Խնդրում ենք լինել ակտիվ և օգտվել պետական աջակցության ընձեռած ...
Մանրամասն |
|
15.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․
|
Վերջին շրջանում շատացած դաշտային հրդեհների դեպքերի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Հատկապես զգույշ պետք է լինել գերեզմանոցներում օգոստոսի 18-ին՝ մեռելոցի օրը:
|
|
13.08.25
Ընթացիկ աշխատանքներ․․․
|
Աննախադեպ մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Ակունք համայնքում: Ասֆալտապատվում են.  Հատիսի 2-րդ փողոցը,  Նոր Գյուղի 12-րդ փողոցը,  Կոտայքի 8-րդ փողոցը,  Կապուտանի 7-րդ փողոցը,  Սևաբերդի 3-րդ փողոցը,  Ակունքի 18-րդ փողոցը,  Պողոս-Պետրոս սրբավայրի ճանապարհը,  Զովաշենի 1-ին փողոցը: Աշխատանքները կատարվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ:
|
|
13.08.25
Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը մեծ թափով շարունակվում է․․․
|
Զառ բնակավայրի սելավատարը ամբողջությամբ հիմնանորոգվում է: Աշխատանքները կատարվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմում է ավելի քան 103 մլն դրամ (համայնքի մասնաբաժինը ավելի քան 36 մլն դրամ է):
|
|
06.08.25
Հերթական աջակցությունը․․․
|
Հայկական բարեգործական ընդհանուր միություն AGBU կողմից մեր համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքները ստանում են սննդային փաթեթներ, բաշխման ընթացքը կազմակերպվում է կամավորական սկաուտների խմբի հետ միասին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |