|
05.11.25
Մշտադիտարկողների երկօրյա վերապատրաստման դասընթացն ավարտվեց
|
|
✅Նոյեմբերի 3-4-ին կայացավ հանրային մշտադիտարկողների երկօրյա վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ 🙋♀️ Դասընթացին մասնակցեցին նաև մեր համայնքի ներկայացուցիչները։ 📌Նախաձեռնության հիմնական նպատակն էր նպաստել տեղական ինքնակառավարման համակարգում հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև խթանել քաղաքացիական ակտիվ մասնակցությունը համայնքային կառավարման և զարգացման գործընթացներում։
|
|
|
04.11.25
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի` սոցիալական աշխատողներ, Ակունքի համայնքապետարանը սրտանց շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր աշխատանքը մարդկային հոգատարության, նվիրումի և անսահման համբերության վառ օրինակն է։ Դուք ամեն օր սատարում եք կյանքի դժվարությունների առջև կանգնած մարդկանց՝ ցուցաբերելով աջակցություն, խրախուսանք և հավատ կյանքի հանդեպ։ Ձեր հոգատար վերաբերմունքով, մարդասիրական սկզբունքներով և անշահախնդիր նվիրումով դուք ստեղծում եք ավելի համերաշխ ու բարեկեցիկ հասարակություն։ Թող ձեր առաքելությունը միշտ գնահատված լինի։ Մաղթում ենք ձեզ առողջություն, անսպառ ուժ և հոգեկան տոկունություն՝ ձեր պատասխանատու և բարձրարժեք գործում նոր հաջողությունների հասնելու համար։ Հարգանքներով` Ակունքի համայնքապետարան
|
|
|
29.10.25
📣ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ համայնքի բնակիչներ,🏛️«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում Ակունք համայնքի հետ համագործակցությամբ հայտարարում է մշտադիտարկողների հավաքագրում՝ մասնակցային բյուջետավորման (ՄԲ) գործընթացի հանրային մշտադիտարկման իրականացման նպատակով։ Եթե հետաքրքրված ես համայնքի զարգացման հարցերով, պատրաստ ես հետևել ՄԲ գործընթացի իրականացմանը և նպաստել թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը՝ սա քո հնարավորությունն է դառնալու համայնքի բարելավման գործընթացի ակտիվ մասնակից՝ որպես հանրային մշտադիտարկող։❔Ո՞վ կարող է դառնալ հանրային ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Հոկտեմբերի 28-ին, Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ, իրականացվեց մեծանուն գրողին նվիրված միջոցառում📚։
|
|
Հարգելի՛ հայրենակիցներ, 2025 թ․ հոկտեմբերի 30-ին լրանում է հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորելու վարպետի ստեղծագործական ժառանգությունը, գաղափարական և բարոյական պատգամները։ Միջոցառման նպատակն էր նոր սերունդներին մոտեցնել Ավետիք Իսահակյանի վեհ գաղափարախոսությանը՝ ընդգծելով վերջինիս սահմանած անանց արժեքները հայ գրականության և հասարակական կյանքում։ Միջոցառումը հիրավի նպաստելու է երիտասարդ սերնդի մեջ ընթերցանության և ազգային-մշակութային ինքնագիտակցության խթանմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին՝ Ավ. Իսահակյանի գրական գործունեությունը, ...
Մանրամասն |
|
|
24.10.25
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
|
Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության Ատիրաուի մարզում իրականացվում են զբոսաշրջության ոլորտում ներդրումային նախագծեր, որոնց շրջանակում դիտարկվում է համագործակցության հնարավորություն տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ։Ներդրումային ծրագրի վերաբերյալ՝ https://kotayk-akunk.am/upload/DocFlow/EmailExFiles/9a82da0890224a4fc6422cc64d2a776dc1147eb37cb7810328449aa667cea1ad_1022_185340.pdf Հնարավոր համագործակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 27-ը, ժամը՝ 17։00։ Ակունքի համայնքապետարան։ Akunq.hamaynq@gmail.com
|
|
|
23.10.25
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ համայնքի բնակիչներ, Համաձայն 24.11.2010թ. N 1640-Ն հրամանի՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտնում նոր դրույթ, ըստ որի՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 կամ 8 տարին լրացող երեխաները կարող են ընդունվել միայն իրենց տարիքին համապատասխանող դասարան։ Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև 38-րդ և 39-րդ հոդվածների պահանջները՝ համայնքապետարանը հորդորում է բոլոր ծնողներին ապահովել կրտսեր դպրոցական տարիքի (հատկապես՝ 2019թ․ ծնված) երեխաների կրթության իրավունքի իրականացումը։ Նշում ենք, որ մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող (կամ արդեն լրացած), սակայն որևէ ուսումնական հաստատությունում չընդգրկված ...
Մանրամասն |
|
|
22.10.25
📍 Ակունքի համայնքապետարանի անմիջական աջակցությամբ՝ Զառ գյուղում պարի դասասենյակ է վերանորոգվել
|
|
🏫Ակունքի համայնքապետարանի հետևողական աշխատանքի և անմիջական աջակցության շնորհիվ Զառ գյուղում մշակութային տանը վերանորոգվել է պարարվեստի համար նախատեսված դասասենյակ՝ ստեղծելով հարմարավետ և ներշնչող միջավայր երեխաների ու երիտասարդների ստեղծագործական զարգացման համար։ Վերանորոգված սրահը այժմ հագեցած է անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Սա ևս մեկ քայլ է դեպի համայնքի մշակութային կյանքի խթանումը և երեխաների ստեղծագործական ունակությունների բացահայտումը։💫 Համայնքապետարանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են և մնում են կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման ծրագրերը, որոնք զգալի կերպով նպաստում են Ակունք համայնքի բնակավայրերի համաչափ զարգացմանն ու համայնքային կյանքի բարգավաճմանը։Հարգանքով` Ակունքի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |