01.07.25
Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումների ամփոփում Ակունք համայնքում
|
Մեր համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցները ընդունելության էին համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի մոտ։ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով միջոցառումներ տեղի ունեցան մեր համայնքում, որոնց ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դպրոցների աշակերտներն ու մանկապարտեզները։ Իրականացվեցին տարբեր միջոցառումներ՝ նկարչական մրցույթ, հեծանվարշավ, կարճ տեսանյութի մրցույթ, իսկ մանկապարտեզներում՝ թեմատիկ մուլտֆիլմերի դիտում և գործնական դասընթացներ։ Միջոցառմների մասնակիցներին համայնքի ղեկավարը խրախուսեց հավաստագրերով և դրամական պարգևներով, իսկ մանկապարտեզներին նաև խաղալիքների հավաքածուներով։
|
|
06.06.25
Նոր գյուղ բնակավայրի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը
|
Այսօր մեր համայնքի Նոր Գյուղ բնակավայրում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը, որին ներկա էին համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Մանկապարտեզը կառուցվել և տարածքը բարեկարգվել է Կառավարության սուբվենցիոն ծրագրերով, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 273 միլիոն դրամ է։
|
|
06.06.25
Լուսանկարչական մրցույթ
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան ընդառաջ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով Ակունք համայնքում հայտարարված է նաև նկարչական մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն հունիսի 11-ին և կորոշվեն հաղթողները՝ սոցիալական հարթակներում հավաքած դիտումների, հավանումների հիման վրա։
|
|
27.05.25
Մարզպետի այցը Ակունք համայնք
|
Մայիսի 27-ին Կոտայքի մարզպետը չպլանավորած այցով Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նորգյուղ բնակավայրում էր, որտեղ տնայցեր է կատարել, զրուցել ու լսել բնակիչների խնդիրները, առաջարկները, հետաքրքրվել նրանց կենսապայմաններով։ Վերջիններս պատմել են իրենց զբաղվածության, գործունեության մասին, ներկայացրել նաև սոցիալական վիճակին վերաբերող հարցեր։ Մարզպետը վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում կտրամադրվի համապատասխան աջակցություն ու վերջիններս կգտնվեն մարզպետի աշխատակազմի և համայնքի ուշադրության կենտրոնում։ Մարզի ղեկավարը օրերս նաև չնախատեսված հանդիպում է ունեցել Ակունք բնակավայրի բնակիչների հետ, զրուցել գյուղատնտեսության ոլորտի թեմաներով, լսել առաջարկներ։
|
|
23.05.25
Ակունք համայնքի ղեկավար
Հ. Ռուբենյանի շնորհավորանքը
Վերջին զանգի առթիվ
|
Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի առթիվ։Այսօր Ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, օր, որ սահմանագիծ է դառնում Ձեր մանկության ու երիտասարդության միջև։ Հնարավոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերած պաշարով դուք այսօր ոտք եք դնում կյանքի նոր փուլ, որի համար հիմնաքար են լինելու դպրոցական տարիները։Ցանկանում եմ, որ ամուր և անսասան հավատքով ոտք դնեք կյանքի նոր ճանապարհ, Ձեր ողջ ներուժը օգտագործեք հանուն մեր երկրի սպասված հաղթանակների և անձնական բարօրության։Հատուկ շնորհակալություն մեր ուսուցիչներին՝ այս դժվարին աշխատանքում իրենց առաքելության և պետության հանդեպ բացառիկ նվիրվածություն ցուցաբերելու համար:Շնորհավորում եմ նաև մեր շրջանավարտների ծնողներին, ցանկանում ...
Մանրամասն |
|
22.05.25
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹՆ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը: Այս իրադարձությանը նվիրված միջոցառումներն անցկացվում են ԵՄպետություններում: Ակունք համայնքը, հանդիսանալով "Քաղաքապետերի դաշնագրի" անդամ, նախատեսում է անցկացնել միջոցառում-մրցույթներ։ Միջոցառումները կանցկացվեն համայնքի տարբեր բնակավայրերում՝ տարբեր ձևաչափերով, մինչև հունիսի 11-ը, իսկ հետո բոլոր միջոցառումները կամփոփվեն, սոցիալական հարթակներում հավաքած դիտումների, հավանումների հիման վրա կորոշվեն հաղթողները։ Խրախուսվում է հիմնականում լուսանկարչական, նկարչական և կարճ տեսանյութերի տեսքով տարբերակները։Հաղթողներին սպասվում են անակնկալներ։Մրցույթի կարգախոսն ...
Մանրամասն |
|
20.05.25
Ակունք գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաօծման և վերաբացման արարողության հրավեր
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2025 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, տեղի է ունենալու Ակունք համայնքի Ակունք գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաօծման և վերաբացման արարողությունը։ Վերաօծումը կատարվելու է ձեռամբ Կոտայքի Թեմի առաջնորդ՝ Տեր ԱՌԱՔԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԱՐԱՄՅԱՆԻ։ Եկեղեցու օծման արարողությունից հետո՝ անմիջապես 11։00-ին, մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ։Սուրբ պատարագը կմատուցի Կոտայքի Թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տեր ԱՌԱՔԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԱՐԱՄՅԱՆԸ։Հավարտ Սուրբ պատարագի՝ կկատարվի մատաղի օրհնություն, այնուհետև, Եկեղեցու բակում կհնչեն ժողովրդական զուռնա, դհոլ, կլինեն ժողովրդական երգ ու պարի կատարումներ։ Օրհնությամբ՝ Ակունք համայնքի հոգևոր հովիվ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |