Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.04.24 ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - 100

Ապրիլի 9-ին Ակունքի համայնքապետարանի մշակույթի աշխատող Օֆելյա Աղաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին։ Շնորհալի երեխաների շուրթերից հնչեցին բանաստեղծի ստեղծագործությունները։ Սրահում տիրում էր սևակյան շունչն ու ոգին, որին միահյուսվել էին համայնքում գործող հոգևոր երգչախմբի հիանալի կատարումները։

07.04.24 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7
💐Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր..․
Շնորհավո՛ր Մայրության և գեղեցկության տոնը։
Անսահման սեր ու երջանկություն եմ մաղթում: Թո՛ղ որ հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ Ձեր ուղեկիցը լինեն և կատարվեն Ձեր բոլոր երազանքները:
05.04.24 Հատիս բնակավայրում իրկանացվում են սելավատարի մաքրման աշխատանքներ․․․

Համայնքային տեխնիկայի օգնությամբ մեր աշխատակիցները մաքրեցին Հատիս բնակավայրի սելավատարի մոտ 300 մետր երկարությամբ հատվածը:

04.04.24 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի այցը Ակունք համայնք
Ապրիլի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը  Հայաստան կատարած այցի ընթացքում եղավ նաև Ակունք համայնքում։ Համայնքի ղեկավարի հետ զրույցում նա շնորհավորեց Քաղաքապետերի դաշնագրին՝  միանալու կապակցությամբ ու նշեց, որ այն կամավոր նախաձեռնություն է։ Ըստ էության համայնքի հիմնական հանձնառությունն այն է, որ մշակի Էներգետիկ և կլիմայական զարգացման գործողության ծրագիրը, որը պետք է ավագանու կողմից հաստատվի։ Դրա իրականացումը թույլ կտա CO2 արտանետումները նվազեցնել և ապահովել համայնքի  հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը։ Քրիստոֆ Ֆրերինգն ընդգծեց, որ ծրագրի աջակցության փաթեթը ներառում է տեխնիկական աջակցություն, ուսուցողական սեմինարներ համայնքի ... Մանրամասն
20.02.24 Կոտայքի մարզի կին նկարիչ-քանդակագործների աշխատանքների ցուցադրություն

Տեղեկացվում է, որ ս/թ մարտի 8-ին <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը>> նախաձեռնել է Կոտայքի մարզի կին նկարիչ-քանդակագործների աշխատանքների ցուցադրություն, որը տեղի կունենա մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:

08.01.24 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՍԱՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԳՐԵԼԻՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ՄԻՆՉԵՎ Ս.Թ. ՄԱՐՏԻ 1-Ը
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ.    Տեղեկացնում ենք, որ 2023թ. նոյեմբերի 29-ին փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում, որի համաձայն նախադպրոցական հաստատություն սանի ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.1. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի երեխաներին.2. երեք և ավելի երեխա ունեցող ծնողի երեխաներին.3. զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.4. երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայողի երեխաներին.6. կրթության և զարգացման առանձնահատուկ ... Մանրամասն
21.12.23 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՎՈՂ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԱՆՉԸ
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը բացում է իր շարժունության դրամաշնորհային մրցույթը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլդովայի Հանրապետության արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար: Ստեղծագործական արդյունաբերության ներկայացուցիչների համար ստեղծված այս հնարավորությունը նպատակ ունի աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը:Շարժունության դրամաշնորհների միջոցով արվեստագետները և մշակույթի ոլորտի մասնագետները կարող են ընդլայնել իրենց փորձը արտերկրում պրակտիկայի, ուսումնական այցերի, համաժողովների և այլ միջոցառումների միջոցով:Շարժունության դրամաշնորհի համար կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։Բաց ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner