Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Հունվար 24
Ուշադրություն... կայքի այցելուներին...
2021,Հունիս 25 - 2025,Հունիս 25

ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ05/04/2023
ԱնվանումԱկունք համայնքի 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված կապիտալ ծրագրերի վերաբերյալ
ՆերկայացնողԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
Ժամանակահատված04/01/2023 - 04/04/2023
Ներկայացվող արդյունքները

Ակունք համայնք

 

(2023թ. 1-ին եռամսյակ)

 

1.Բնակավայրերի քանակը՝ 8:

2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝ 2:

3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 21:

4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 32, որից 6 Կապուտան, 4 Կոտայք, 5 Սևաբերդ, 4 Զովաշեն, 4 Նոր Գյուղ, 6 Հատիս, 3 Զառ:

5.Ավագանու նիստերի քանակը ՝ 3:

6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝  3:

1 զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային,տնտեսական հարցերի,

2.քաղաքաշինության,հողօգտագործման,անշարժ գույքի, բնակավայրերին, ենթակառուցվածքներին առնչվող  հարցերի ,

3. կրթության, մշակույթի, սոցիալական և իրավական հարցերի:

7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը44, որոնց նպատակն է կարիքների գնահատումը։

8.Նախադպրոցական և արտադպրոցական կրթության հաստատություններ կատարված այցեր՝ 1:

9.Դպրոցական տարիքի երեխաների քանակը, որոնք դուրս են մնացել ուսումնական պրոցեսից՝ այդպիսիք չկան:

10.Հանրային միջոցառումներ՝

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /այսուհետ՝ Օրենք/ և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2023 թ․ հունվարի 23-ին ժամը 11։00-ին Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել հանրային քննարկում «Քար և Ավազ-Ջրաբեր» ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։

                

11. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկված միջոցներ՝

Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովված է:

12.Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացում՝

Համայնքում ապահովվում է աղբահանության լիակատար իրականացում ավագանու կողմից հաստատված հայեցակարգով:

13.Համայնքի վարչական տարածքում բիզնես գործունեություն իրականացնող գործարարների և ձեռնարկատերերի հետ հանդիպումներ՝ հանդիպումներ չեն եղել:

14. Համայնքի կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ կամ համարժեք) լիարժեք և արդյունավետ շահագործման աշխատանքներ՝

Ապահովվում է kotayk-akunk.am վեբ-կայքի լիակատար շահագործում, փաստաշրջանառություն, համայնքի ղեկավարի որոշումներ, կարգադրություններ, ավագանու որոշումներ, բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողակաանների դիտման մատչելություն:

15.Ավագանու հրապարակային նիստերի առցանց հեռարձակում՝ 

Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումն ապահովվում է  և տեղադրվում  կայքէջում:

 

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ

          Ակունք համայնքում  ներդրված   է  Համայնքային   կառավարման  տեղեկատվական համակարգի՝ (ՀԿՏՀ) խոշորացված   համայնքի   համար   մշակված   տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում  համայնքի    բնակավայրերում, վարչական  ղեկավարների միջոցով քաղաքացիներին   էլեկտրոնային   եղանակով      մատուցել      գրեթե        բոլոր     այն  ծառայությունները, որոնք    տրամադրվում   են   քաղաքացուն՝ համայնքապետարան   այցելելու դեպքում: Համայնքապետարանում գործում է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ինչի միջոցով մեկ պատուհան սկզբունքով մատուցվում են մի շարք ծառայություններ: Նման    ծառայությունների      թվին    են պատկանում  քաղաքացիների դիմումների ընդունումը,  տարաբնույթ    տեղեկանքների   տրամադրումը, համայնքի  ղեկավարի և ավագանու  մոտ ընդունելության    գրանցումը, գույքային   հարկերի և վարձակալական վճարների  գանձումը կամ դրանց   առնչվող   տեղեկանքների    տրամադրումը: Համայնքի  կազմում  ընդգրկված բնակավայրերի բնակիչներն  իրենց  գույքահարկի  կամ  հողի  հարկի  վճարման կամ   տեղեկանք   ստանալու   համար    ստիպված  չեն    այցելել   այլ    համայնք, նրանք  հնարավորություն   ունեն   դա   իրականացնել   հենց   իրենց    բնակավայրում:

Համայքապետարանն   ունի   պաշտոնական   համացանցային   կայք  (www.kotayk-akunk.am), ինչպես նաև ֆեյսբուքյան էջ , ինչը  մեծապես   նպաստում   է համայնքի   ղեկավարի  և ավագանու  գործունեության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության         ապահովմանը, ինչպես նաև ապահովում է համայնքում իրականացվելիք տարաբնույթ աշխատանքների հրապարակումը, որն էլ իր հերթին բնակչությանն իրազեկ է դարձնում համայնքում կատարվող աշխատանքների, միջոցառումների վերաբերյալ:

 

Համայնքի    հաստիքներ

Համայնք (բնակավայր)

Մինչև   խոշորացումը

Խոշորացումից   հետո

Հաստիք

Հաստիք

Ավագանու անդամներ

 

Ակունք

 

1.Ակունք

11

24

3

2.Զառ

10

6

2

3.Զովաշեն

6

2,5

 

4.Հատիս

7

2,5

1

5.Կապուտան

11

4,5

3

6.Կոտայք

17

5

4

7.Նոր Գյուղ

13

4,5

2

8.Սևաբերդ

4

3,5

 

Ընդամենը

79

53

15

           

Խոշորացումից հետո Ակունքի համայնքապետարանի հաստիքները կրճատվել են 26-ով: Ավելացել է  4 հաստիք՝ համայնքի ղեկավարի տեղակալի, փորձագետի, երկու գործավարի:

 

 

 

Կապիտալ  ծրագրեր

Մինչև    խոշորացումը

Խոշորացումից            հետո[1]

 

Ակունք համայնքում հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացվել են կապիտալ ծրագրեր՝ 16 329․ 027  հազ. ՀՀ դրամ:

Ակունք համայնքում հաշվետու հունվար ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝  տրանսպորտային միջոցների գրանցման և տեխզնման  գումար՝ 31,6 հազ.,ՀՀ դրամ, Ակունք բնակավայրում ջեռուցման համակարգի վերանորոգման գումար՝ 100,0 ՀՀ դրամ, Ակունք համայնքի փողոցային լույսերի զոդման  գումար՝ 67,0 ՀՀ դրամ,համայնքային հողամասերի  իրավունքի գրանցման,   չափագրման և միասնական տեղեկանքների գումար ՝ 451․75 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝  2800.0 հազ. ՀՀ դրամ։

Ակունք համայնքում հաշվետու փետրվար ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝  տրանսպորտային նյութերի և համայնքային ավտոմեքենաների և տրակտորների վերանորոգման  գումար՝282,3 հազ.ՀՀ դրամ, Ակունք բնակավայրում հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման գումար՝ 388,56 հազ․ՀՀ դրամ, համայնքային հողամասերի  իրավունքի գրանցման  գումար ՝ 45․5 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի նախագծերի փորձաքննության  և տեխնիկական հսկողության  գումար՝ 647,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Զովաշեն բնակավայրում 160 կՎԱ, 4կՎ ԿՏԵ տեղադրման և 10կՎ Օգ կառուցման   նախագծանախահաշվային փաստ․ կազզման գումար՝ 285,0 հազ․ ՀՀդրամ, Ակունք համայնքի կարիքների համար գրենական ապրանքների ձեռքբերման գումար՝ 242,14 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար խոհ․ կահույքի, գրասեղանի և պահարանի  ձեռքբերման գումար՝ 350,0 հազ․ ՀՀ դրամ, Կապուտան բնակավայրում ջրագծերի ընթացիկ նորոգման աշխ․ գումար՝ 17,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Զառ բնակավայրի փողոցային լույսերի ընթացիկ նորոգման  գումար՝ 210,0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝  2800.0 հազ. ՀՀ դրամ, Զառի միջնակարգ դպրոցին դրամաշնորհ՝ 200,0 հազ․ ՀՀ դրամ, ֆակտորինգի գումար՝ 1381,19 հազ․ ՀՀ դրամ, ինտերնետային կայքում էջի պատրաստման ծառ․ գումար՝ 175,0 հազ․ ՀՀ դրամ։

Ակունք համայնքում հաշվետու մարտ ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝  տրանսպորտային նյութերի և համայնքային ավտոմեքենաների և տրակտորների վերանորոգման և տեխ․սպասարկման գումար՝ 149,367 հազ.ՀՀ դրամ, Ակունք բնակավայրում հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման գումար՝ 302,64 հազ․ՀՀ դրամ, համայնքային հողամասերի  իրավունքի գրանցման և չափագրման գումար ՝ 269․0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի ճանապարհային նշանների ձեռքբերման գումար՝ 504,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում 20 1-ին փ․ հասցեում գտնվող սպառ․ համ․ էլ․ ցանցին միացման գումար՝ 157,75 հազ․ ՀՀդրամ,Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի կոյուղու մաքրման աշխատանքների գումար՝ 150,0 հազ ՀՀ դրամ, կունք համայնքի Զառ բնակավայրի սելաֆատարի մաքրման աշխատանքներ՝ 566,03 հազ․ ՀՀդրամ, մաքրման աշխատանքների գումար՝ 150,0 հազ ՀՀ դրամ,Սևաբերդ բնակավայրի վարչական շենքի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների գումար՝170,0 հազ․ ՀՀ դրամ,Ակունք համայնքի կարիքների համար անվադողերի ձեռքբերման գումար՝ 66,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար կահույքի, բազկաթոռների և մետաղապլաստե դռների ձեռքբերման գումար՝ 410,2 հազ․ ՀՀ դրամ,  Ակունք համայնքի Զառ բնակավայրի փողոցային լույսերի ընթացիկ նորոգման  գումար՝ 160,0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝  2800.0 հազ. ՀՀ դրամ։

    

 

 

 



Խնդրում եմ յուրաքանչյուր եռամսյակ լրամշակել և ներկայացնել թարմացված տեղեկատվությունը պահպանելով հինը:[1]

Կից փաստաթղթեր
Փաստաթուղթ



Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner