Համաձայն 2025 թվականի ապրիլի 16-ին « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատիրոջ կողից կատարված չափագրությամբ պարզվել է որ « ՀՐԱՉ ԵՎ Գ․Ա․Ս․ » ՓԲԸ-ի կողմից՝ 07-036-0114-0187 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող / գյուղատնտեսական նշանակության արոտավայր / հողամասը զավթվել է և օգտագործվում է ոչ նպատակային նշանակությանմբ՝ որպես ընդերքօգտագործման։ Բացի այդ վարձակալական հիմունքներով Խոսրով Վոլոդյայի Մարտիրոսյանին / հանդիսանում է « ՀՐԱՉ ԵՎ Գ․Ա․Ս․ » ՓԲԸ-ի բաժնետեր / տրամադրված 07-036-0114-0198, 07-036-0114-0200, 07-036-0114-0199 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 07-036-0114-0194 կադաստրային ծածկագրով և ընկերությանը չպատկանող / այլ քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող/ 07-036-0114-0188 գյուղատնտեսական նշանակության արոտավայրը օգտագործվում են ոչ նպատակային՝ ընդերքօգտագործման նպատակով։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գյուղական համայնքներում պետական և /կամ/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հիմք ընդունելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ, 32-րդ, 40-րդ, 48-րդ հոդվածի 2-րդ մասը, 54-րդ հոդվածի 1-ին մասը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետի պահանջները. որոշում եմ.
1.< ՀՐԱՉ ԵՎ Գ․Ա․Ս․> ՓԲԸ-ին ենթարկել վարչական պատասխանատվության <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքներ կատարելու համար և նշանակել տուգանք 700 000 / յոթ հարյուր հազար / ՀՀ դրամ:
2.Պարտավորեցնել տուգանքի գումարը վճարել Ակունքի համայնքապետարանի / 900105203104 / հաշվեհամարին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում: