Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 10-ի թիվ 3 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի թիվ 5-ի որոշումը որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող 07-038-0112-0031 կադաստրային ծածկագրով, 0.03023հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, այլ հողատեսքը փոխադրել բնակավայրի հասարակական կառուցապատում հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում: