Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի, հիմք ընդունելով Գարիկ Գենադիկի Պետրոսյանի դիմումը, որոշում եմ.
1. Գարիկ Գենադիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ 1-ին տեղամաս 4-րդ փողոց թիվ 19 հասցեի , ծածկագիր`07-049-0050-0028, բնակավայրերի 0. 1 հա բնակելի կառուցապատման հողամասի վրա Ակունք համայնքի ղեկավարի կողմից տրված 2022 թվականի մայիսի 02-ի թիվ 34 շինարարության թույլտվությամբ մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի մայիսի 02-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: