Համաձայն«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 28-րդ կետերի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածի,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն «Ակունք համայնքի կոմունալ ծառայություն»համայնքային հիմնարկության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու նպատակով համայնքի ղեկավարի ներկայացրած Սահակ Հարությունյանի թեկնածությանը:
2.Հաստատել«Ակունք համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային հիմնարկության աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի: 3․Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2023թվականի սեպտեմբերի 12-ի «Ակունք համայնքի կոմունալ ծառայություն»համայնքային հիմնարկություն հիմնադրելու,համայնքի ղեկավարի առաջարկած «Ակունք համայնքի կոմունալ ծառայություն»համայնքային հիմնարկության ղեկավարի թեկնածուին համաձայնություն տալու և «Ակունք համայնքի կոմունալ ծառայություն»համայնքային հիմնարկության կանոնադրությունը,աշխատողների քանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին»N 59 որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը։
Համայնքի ավագանու անդամներ |