|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 դեկտեմբերի 2024 թվականի N 1178-Ա |
ԱՐՄԵՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, ՄԵՏԱՔՍՅԱ ԲԱԲԻԿԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԻՐԶՈՅԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, ՍՄԲԱՏ ԲԱԲԻԿԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արմեն Վարազդատի Սարիբեկյանի 2024 թվականի նոյեմբերի 28-ի դիմումը, « ԵՐԻՑՈՒԿ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024LJ3YCF ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք՝ 07-009-0019-0021 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 36․81քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Արմեն Վարազդատի Սարիբեկյանին, Մետաքսյա Բաբիկի Սարիբեկյանին, Արշալույս Միրզոյի Սարիբեկյանին, Սմբատ Բաբիկի Սարիբեկյանին և Մարիամ Խաչատուրի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 36․81քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 36․81քմ սպասարկման օբյեկտի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 3346 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 36․81քմ սպասարկման օբյեկտի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 123 166 / հարյուր քսաներեք հազար հարյուր վաթսունվեց / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|