|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունվարի 2025 թվականի N 24-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ « Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածով », « Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով », « Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի թիվ 2-8 դրական եզրակացությամբ » և հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 54-Ն որոշումը՝ որոշում եմ․
- Կոտայքի մարզի, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող՝ 07-038-0116-ից կադաստրային ծածկագրով, 0․5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ գյուղատնտեսական վարելահողի։
- Գործառնական նշանակությունը փոփոխված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ներառել համայնքի տարեկան հաշվետվություններում:
- Սույն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվաից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|