Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջները, Սմբատ Ավետի Հովհաննիսյանի դիմումը և հաշվի առնելով, որ նրան հատկացված հողամասից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջության՝ որոշում եմ.
- Սմբատ Ավետի Հովհաննիսյանին հատկացված՝ / հիմք 22․01․1995թ․ առուծախի պայմանագիր ս/մ 82 / 0․3հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից մինչև 20% ավել օգտագործվող 0.06հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|