|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունվարի 2025 թվականի N 108-Ա |
ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ « Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 1-ին կետով », «Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածով », « Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով », « Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի թիվ 2-8 դրական եզրակացությամբ », հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 54-Ն որոշումը և Մելսիկ Ավետիսի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
- Մելսիկ Ավետիսի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 27012025-07-0012 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 07-049-0224-0101 կադաստրային ծածկագրով, 3.3հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներից փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
- Պարտավորեցնել որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի բյուջե կատարել վճարում / 900105203179 հաշվեհամար / հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 94 328 476 / իննսունչորս միլիոն երեք հարյուր քսանութ հազար չորս հարյուր յոթանասունվեց / ՀՀ դրամ։
- Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|