Հիմք ընդունելով Հողային Օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, Կոտայքի շրջանի Զառ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․03․1992թ․ թիվ 10 արձանագրության քաղվածքը, 25․10․1994թ․ սեփականության վկայագիրը / գրանցման գիրք 29-19/, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից տրամադրված 07․08․2025թ․ հատակագիծը և Գուրգեն Սեդրակի Խուդաշյանի դիմումը՝ որոշում եմ․
- Գուրգեն Սեդրակի Խուդաշյանին 03․03․1992թ․ Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի Զառի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման 26․75մ x 12․6մ արտաքին չափերով գյուղական խորհրդի հին վարչական շենքի համար առանձնացված 0․1020հա հողամասի հիմքերը համարել վերականգնված։
- Քանի որ 0.1020հա հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա հողամասը օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով փոխանցել Գուրգեն Սեդրակի Խուդաշյանին պայմանով՝ օտարման դեպքում կատարելու տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարում:
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|