Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 83-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10072025-07-0146 վկայականը և Արամ Գետևոնի Ադամյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կապուտան, 1-ին փողոց, 4/5 անասնաշենք հասցեով անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին։
- Պարտավորեցնել Արամ Գետևոնի Ադամյանին ինքնակամ կառուցված՝ 189․8քմ արտադրական նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 331 770 / երեք հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ, իսկ 0.01898հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե / 900105203179 հաշվեհամար / կատարել վճարում՝ 97 709 / իննսունչորս հազար յոթ հարյուր իննը / ՀՀ դրամ:
- Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|