Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արմենակ Սուրենի Միքաելյանի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023TCZK8V ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Զառ, Հաղթանակի փողոց, թիվ 32 հասցեում ինքնակամ կառուցված 200․3քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Արմենակ Սուրենի Միքաելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 200․3քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 77․5քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1028 ՀՀ դրամ:
- Իսկ ինքնակամ կառուցված՝ 43․2քմ օժանդակ շինության, 49․0քմ ավտոտնակի և 0․60քմ պարսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 616․8 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 77․5քմ բնակելի տան, 43․2քմ օժանդակ շինության, 49․0քմ ավտոտնակի և 0․60քմ պարսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 136 909 / հարյուր երեսունվեց հազար իննը հարյուր իննը / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|