|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 412-Ա |
ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ,ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 83-Ա որոշման 2-րդ հավելվածը և Ալբերտ Մարտինի Շխյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 16042025-07-0145 վկայական / 07-038-0123-0041 կադաստրային ծածկագրով 0.5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-038-0123-0040 կադաստրային ծածկագրով, 2․5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատեր` Ալբերտ Մարտինի Շխյանին 800 000 / ութ հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Ալբերտ Մարտինի Շխյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքով այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|