Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Օֆելյա Ենովքի Եսոյանի 2023 թվականի օգոստոսի 31-ի դիմումը, « ԿԱՖԵ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023YXGAVP ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Սևաբերդ, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 3/1 հասցեում ինքնակամ կառուցված 338․7քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- << ԲԼԵՔ ԱԳՐՈ ՎԻԼԻՋ ԻՆԴԱՍԹՐԻ >> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 338․7քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից համարել փոփոխված բնակավայրերի հասարակական կառուցապատման:
- Ինքնակամ կառուցված՝ 156․8քմ հյուրատան, 38․7քմ կիսակառույցի, 10․0քմ բաղնիքի, 63․1քմ մառանի, 57․9քմ օժանդակ շինության, 5․3քմ սանհանգույցի և 6․9քմ հենապատի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1486 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 156․8քմ հյուրատան, 38․7քմ կիսակառույցի, 10․0քմ բաղնիքի, 63․1քմ մառանի, 57․9քմ օժանդակ շինության, 5․3քմ սանհանգույցի և 6․9քմ հենապատի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 503 308 / հինգ հարյուր երեք հազար երեք հարյուր ութ / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հունվարի 08-ի «ԲԼԵՔ ԱԳՐՈ ՎԻԼԻՋ ԻՆԴԱՍԹՐԻ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման մասին» թիվ 11 որոշումը։
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|